00:00:00

Անցել են պլան Բ-ին. Փաշինյանն ստիպված է եղել ռեկտորին պաշտոնանկ անելու գործին անձամբ «խառնվել». «Փաստ»

13:56, 29 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից: Թե՛ կառավարության վերջին նիստի ժամանակ, թե՛ ԱԺ-ում վարչապետը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլևս անելիք չունեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, առկա են բավական բարդ ու խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին»: Ի սկզբանե Փաշինյանին վստահեցրել են, որ ռեկտորի հարցը կլուծվի իրավական դաշտում՝ հարուցված քրեական գործ, վերահսկիչ մարմնի ստուգումներ և այլն, սակայն վարչապետին օրերս զեկուցել են, որ իրականում նման հիմքեր ուղղակի չկան, «ամբողջը ջուր է», գումարած՝ հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ օրակարգ չի կարողանում հաստատել, ուստի իրավական կարգավորումներով նրանից ազատվել չի լինի: Ըստ այդմ, ստիպված են եղել անցնել պլան Բ-ին՝ քաղաքական որոշմամբ հեռացնել ռեկտորին: Այդ նպատակով, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին անհատապես ակտիվորեն «աշխատում» են հոգաբարձուների խորհրդի անդամների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր