00:00:00

«Առաջ Մանվելը քերում էր Սերժից, նալոգ էր դնում. Սասունը չի կարա». ԵԿՄ-ն փողի խնդի՞ր ունի. «Հրապարակ»

13:47, 29 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ն, որն ինչ-որ առումով համարվում է կիսառազմական կառույց, չի կարողանում Արշակունյաց պողոտայում գտնվող իր կենտրոնական գրասենյակի տարածքն ու շենքը լուսավորել։ «Փողի խնդիր ունենք, անգամ համագումարն ենք դրա համար հետաձգում: Առաջ Մանվելը քերում էր Սերժից, օլիգարխներից, նալոգ էր դրել սաղի վրա, պահում էր ԵԿՄ-ն, տղերքին քիչ ու միչ տիրություն էր անում, հիմա չկա դա, տղերքի սպասումները մեծ են իշխանություններից, հեղափոխությունից, Սասունն էլ չի կարա էդքանի դարդը հոգա»,- ասաց ԵԿՄ-ականը: Գումարի խնդիր ունեք, դրա համա՞ր շենքի լույսերը չեն վառվում՝ հարցրինք ԵԿՄ ապագա նախագահ Սասուն Միքայելյանին։ «Շուտով բոլոր լույսերը կվառվեն»: Իսկ ճի՞շտ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում է ԵԿՄ-ի ձեռքից վերցնել Կենտրոնի` Պարոնյան փողոցում գտնվող բավականին «գեղատեսիլ շենքը»: Սասուն Միքայելյանը երկար լռեց, ապա․ «Նման բան չկա. կան բաժանմունքներ, որ մանկապարտեզների շենքում են, հանձնաժողով է ձևավորվելու` վերանայի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր