00:00:00

Խուճապ՝ «Սանիթեք»-ում. Հայկ Մարությանի նախազգուշացումից հետո ղեկավար կազմը ժողով է հրավիրել. «Ժողովուրդ»

13:27, 29 մարտ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերությանն ուղղված հրապարակային նախազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկսվել: Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով՝ ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ և աղբամաններ են բերվելու Հայաստան, և ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձևական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվում: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ՝ քննարկելու խնդիրները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր