00:00:00

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվել է քաղաքացիների հերթական ընդունելություն

23:55, 28 մարտ 2019

Մարտի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որը, համաձայն սահմանված կարգի, տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի: Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում սոցիալական էին՝ կապված աշխատանքի և կենսաթոշակային խնդիրների հետ: Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը քաղաքացուն ներկայացրեց օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու հիմքերը, իսկ աշխատանքի ընդունվելու հետ կապված հարցի համար համապատասխան ստորաբաժանման պետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքացու դիմումը և հնարավորության դեպքում աջակցել դիմումատուին: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր