00:00:00

ՀՀ ԱԻՆ-ը պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել Իրանի ջրհեղեղից տուժածներին

22:42, 28 մարտ 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ցավակցություն է հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց օժանդակել տուժածներին: Ֆելիքս Ցոլակյանը, հիշատակելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, նշել է, որ ԱԻ նախարարությունը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ արհավիրքի ենթարկված մարդկանց օգնությանը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնե ՀՀ վարչապետին, ԱԻ նախարարին ցավակցական հեռագրերի համար և նշել, որ աղետի ենթարկվածներին օգնելը՝ մեր կողք-կողքի ապրող բարեկամ ժողովուրդների համար բարոյական պարտավորություն է: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր