00:00:00

14-ամյա դպրոցականի շնորհիվ Երևանում կանխվել է կրակի տարածումը

22:29, 28 մարտ 2019

Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին նշված վայրով անցնող, նույն շենքի բնակիչներ, 14-ամյա Գագիկ Հովակիմյանը նկատել է կրակը և, թողնելով 7-ամյա քրոջը՝ Վիկտորիային, բարձրացել է նշված բնակարան, մտել պատշգամբ և նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Արդեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հարևաններին ասել են, որ իրենք էլ անելիք չունեն, քանի որ 14-ամյա տղան հրշեջին վայել կանխել է կրակի տարածումն, ապա մարել այն: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր