00:00:00

Բենզասղոցով, ձեռքի սղոցով և կացնով կտրել են ծառեր՝ որպես վառելանյութ օգտագործելու համար

21:17, 28 մարտ 2019

Գյումրիում ծառեր են հատվել որպես վառելանյութ օգտագործվելու համար։  Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը։ «Mamul.am» կայքում զետեղված «Գյումրիում բարբարոսաբար մոտ 100 ծառ է հատվել» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ մարտի 22-ին, ժամը ժամը 18.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են հրավիրվել 1954 թ. ծնված Արամայիս Գ.-ն, 2000 թ. ծնված Գոռ Ս.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Ս.-ն: Նրանք խոստովանել են, որ Ղարսի խճուղի թիվ 3/1 հասցեի հետնամասում բենզասղոցով, ձեռքի սղոցով և կացնով կտրել են ծառեր և ծառի ճյուղեր՝ որպես վառելանյութ օգտագործելու նպատակով: Գողոնը մասամբ վերցվել է: Կատարվում է քննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր