00:00:00

Քաղաքական «աբիժնիկություն»

21:06, 28 մարտ 2019

Նախորդ տարի երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նախկին իշխանության թեւի տակ ծվարածների համար լավ առիթ էր դիրքավորվելու գործող իշխանության հովանու ներքո։ Նախկինում առիթներ եղել են անդրադառնալու գործող իշխանության այս կամ այն ներկայացուցչին, ով օրինակ մեկ տարի առաջ այլ կարծիք ուներ, հիմա՝ բոլորովին այլ։ Քաղաքական հայացնքները փոխելու եւ նորերին հնազանդվելու մերօրյա հեղափոխականներից շատերի վարքագիծն այլեւս զարմանք չի առաջացնում։ Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը ըստ էության հետագայում պետք է վերածվեր քաղաքական «աբիժնիկության»։ Գործող իշխանության ներկայացուցիչներից շատերը մնացել են անցյալի ստվերների ներքո, փորձելով «կռիվ» այն անձանց դեմ, որոնց հանդիպելիս պատրաստ են անգամ ճանապարհը փոխել։ Մեր հրապարակումներում անդրադարձել էինք Իմ քայլը դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանին։ Վերջինս ընկերական կապերի մեջ է Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանի հետ։ Վահե Հակոբյանն էլ իր հերթին հանդիսանում էր Սերժ Սարգսյանի կադրը։ Հենց Սարգսյանի հովանավորչության արդյունքում էր Հակոբյանը զբաղեցրել Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Ինքը՝ Տիգրան Կարապետյանը իշխանափոխությունից հետո տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե որեւէ կապ չի ունեցել նախկին ռեժիմի հետ։ Մինչդեռ լուսանկարը, որը հայտնվել է մեր տրամադրության ներքո խոսում է հակառակի մասին։ Ի՞նչ է անում Տիգրան Կարապետյանը, բացի այն, որ փորձում է օգտագործելով իր վարչական լծակները զարգացնել իր բիզնեսը։ Մինչ այս պահը պատգամավորը օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, ԱԺ ամբիոնից չի բարձրացրել սյունեցիներին մտագոհող հարցերը։ Կարապետյանը առայժմ ինքնահաստատման փուլ է անցնում, շահարկելով Սուրիկ Խաչատրյանի անունը։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որի թեման վերաբերում է բացառապես Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ հնարավոր հադիպմանը, եւ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու օրվա իշխանությունների քայլերին, Տիգրան Կարապետյանը օգտագործում է շահարկել Սուրիկ Խաչատրյանի անունը։ Պարզվում է ըստ Կարապետյանի, մի իշխանություն, որը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ է նշանակել իրավունք չունի խոսել ղարաբաղյան հիմնախնդրից։ Պատգամավորն արդյո՞ք այդքան պարզունակ է, որ կարծում է իրապես հենց այդ նշանակումն է խանգարել Արցախյան հիմնահարցի լուծմանը։ Նույն տրամաբանությամբ կարող է հարց առաջանալ, արդյո՞ք կոկորդիլոսը թռչունից չտարբերող Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելով գործող իշխանությունը վտանգի առաջ չի դնում ղարաբաղյան հիմնախնդիրը։ Մենք բնականաբար հակված չենք մտածելու Տիգրան Կարապետյանի նման։ Ինչու՞ է Տիգրան Կարապետյանը փորձում շահարկել Սուրիկ Խաչատրյանի անունը եւ էժանագին դիվիդենտներ հավաքել։ Եթե Խաչատրյանը օրենքի խախտում է թույլ տվել, ապա նրանով պետք է զբաղվեն իրավապահները, եւ ոչ թե հարկատուների հաշվին ապրող գործարար պատգամավորը։ Իշխող վերնախավը պարտավոր է սանձել իր թիմակիցներին, կամ առնվազն կոչ անել իհարկե ոչ թե հանգիստ նստել, այլ՝ զբաղվել իրեն վերապահված բուն աշխատանքով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր