00:00:00

Փաստաբանը՝ Գասպարյանի դեմ հարուցված քրգործի մասին

18:37, 28 մարտ 2019

ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական գործի մասին լրատվական կայքերից մեկի միջոցով տարածված տեղեկատվության մասին անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը` Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է, իսկ դատավորի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվել է կարգապահական վարույթ` դատավարական օրենքի առերևույթ կոպիտ խախտման հիմքով։ Հուսամ այսուհետ ցանկացած լրագրող կփորձի պարզել մյուս կողմի դիրքորոշումը և կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե կգնա էժանագին սենսացիա ստեղծելու արատավոր ճանապարհով։ Հիշեցնենք, որ  «Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում: Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը: Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները: Արգելանքի տակ են նաև Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը, Նոր գյուղի հողամասը, Կաթնաղբյուրի տունը, Էջմիածնում գտնվող հողամասը, ինչպես նաև «Իժ-2715» տեսակի ավտոմեքենան: Սուսաննա Գասպարյանի հաշիվների վրա նույնպես արգելանք է դրվել: Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր