00:00:00

Ովքե՞ր են «Այլընտրանք»-ի տղաներն ու ի՞նչ կապ ունեն Քոչարյանների հետ

17:32, 28 մարտ 2019

«Այլընտրանք» հարասարակական կազմակերպությունը այսօր առավոտյան  նվեր էր արել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ «Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով», - գրել է ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը։ Նշենք, որ երեկ Ազգային ժողովում Միրզոյանը հայտարարել էր, որ իրեն ապառիկով հեռուստացույց չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։ «Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի», - ասել էր նա։ Այս ակցիան  ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նկատենք, որ ՀԿ-ի անդամների ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերջիններս կալանավորված Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են։ Արդյո՞ք հեռուստացույցը հասել է Արարատ Միրզոյանին, ով է ֆինանսավորում «Այլընտրանք» ՀԿ-ն։ Այս եւ այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը զրուցել է ՀԿ-ի անդամ Գարեգին Պետրոսյանի հետ։ Ինչպես առաջացավ մտադրությունը նվիրել հեռուստացույց ԱԺ նախագահին։ Ես նայում եմ որոշները ուրիշ ձեւ հասկացան։ Իրական մտադրությունը շատ ավելի լուրջ էր, որպեսզի մեր երկրի ղեկավարությունը ուշադրությունը փորձենք հրավիրել շատ այլ կարեւոր խնդիրների լուծման վրա, քան մեր պատկերացմամբ համենայնդեպս փորձել ինքնագովազդվել։ Այսինքն մենք այսօր, կառավարությունը հռչակել է թավշյա տնտեսական հեղափոխություն, ես ավելի շատ կցանկանայի խորհրդարանում տեսնել ավելի օրենսդրական բարեփոխումներ ուղղված տնտեսական հեղափոխության իրականացմանը, հարկային օրենսգքրի տեսքով, կամ նշվի որոշակի աղբյուրներ, թե ոնց պետք է արվի այդ գործընթացը։ Այսինքն մենք փորձել ենք մեր ակցիայի միջոցով  մի փոքր ավելի լրջություն հաղորդել այն գործըթացներին, որոնք ստանձնել է կառավարությունը հեղափոխությունից հետո։ Այսինքն կարծում ե՞ք, որ Արարատ Միրզոյանը հեռուստացույց չունի, տնտեսական հեղափոխություն չի լինի՞։ Ոչ թե հեռուստացույց  ունենալու խնդիրն է այստեղ, այլ այդ հեռուստացույցը գնելու բովանդակային ձեւի պահը, ոնց որ ինքնագովազդի վերածելը, այն դեպքում, երբ իմ կարծիքով պետական պաշտոնյան շատ ավելի լուրջ անելիքներ ունի մեր պետության համար, քան հեռուստացույց գնելը։  Եթե անգամ սա իրականությանը համապատասխանում է, իմ կարծիքով սա կարծես թե մարդկանց  ավելի շատ մղում է հարմարվողականության, քան ավելի լավ ապրելու ցանկության, այսինքն նորմալ է, որ մեր երկրում բոլոր ունեն ապառիկներ, որոշ մարդկանց հաշիվների վրա կան կալանքներ։ Տրամաբանության հակադրություն կա։ Որոշները ակցիան հեգնանք ընդունեցին, բայց այն ավելի լուրջ նպատակ ուներ։ Պարոն Պետրոսյան, հեռուստացույցը, որ տարաք, ինչու կապ չհաստատեցիք ԱԺ ղելավարության հետ, որ հանձնեիք։ Դա խորհրդանշական էր։ Առանձնապես ոչ մի կոնկրետ մտադրություն չկար։ Այսինքն իրականում նպատակ չկար հեռուստացույցը տեղ հասցնել, ուղղակի ցուցադրական․․․ Իրական նպատակը ցույց տալ, որ մենք ունենք շատ մեծ պրոբլեմներ, քան այն մանր խնդիրները, որոնք լցված են սոցիալական ցանցերում։ Հետո ինչ եղա՞վ այդ հեռուստացույցը։ Մենք թողել, եկել ենք։ Ձեր ֆեյսբուքում Քոչարյանի լուսանկարն է։ Նրան պաշտպանող գրառումներ եք անում։ Նրան ազատության մեջ տեսնողների կողմնակիցներից ե՞ք։ Այստեղ  խոսքը չի գնում ազատությանը, այստեղ խոսքը վերաբերում , որպեսզի պրոցեսը ընթանա օրենքի շրջանակներում։ Այսինքն, երբ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մի տեղ խախտվել են որոշակի իրավունքներ, մենք բարձրաձայնում ենք դրա մասին։ Եթե  դատավարության ընթացքում պարզվի, որ ինքը գործել է հանցանք, որի համար պետք է կրի պատասխանատվություն, այստեղ չի կարող խոսք լինել ազատություն պահանջելու մասին։ Մի շարք օգտատերեր ձեր ակցիայից հետո գրառումներ արեցին, որ դուք քոչարյանական եք։ Տեսեք, այսինքն քոչարյանական ասելով ինչ նկատի ունեք։ Այսինքն Քոչարյանի կողմնակից։ Ես երբեք իշխանության մեջ չեղել, երբեւէ իշխանության մաս չեմ կազմել, այսինքն Քոչարյանի կողմնակից․․ Քոչարյանի կողմնակից զուտ իրավունքների պաշտպանության տեսանկյունից թող համարեն։ Սոցիալական ցանցերը մի քիչ շատ են պարզեցված։ Ե՞րբ է հիմնադրվել Ձեր ՀԿ-ն։ Երկու ամիս առաջ։ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը որեւէ կապ ունի այդ ՀԿ-ի ստեղծման հետ։ (Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ Քոչարյանի որդիները՝ Սեդրակն ու Լեւոնն են հանդիպում տարբեր մարդկանց հետո եւ տարբեր ՀԿ-ներ բացելու առաջարկություն ներկայացնում։ Փողը տալիս են Քոչարյանները, ՀԿ-ն գրանցում տարբեր անձինք)։ Ես Սեդրակ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ տեսել եմ, որեւէ կապ չունեմ։ Իսկ ՀԿ-ի ֆինանսավորումը որտեղից։ Չի ֆինանսավորվում։ Բա, այդ հեռուստացույցը ի՞նչ միջոցներով գնեցիք։ Այդ հեռուստացույցը մեր հարազատներից մեկի չօգտագործվող հեռուստացույցն էր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր