00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Զախարովա

15:11, 28 մարտ 2019

Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը քննարկվելու են բոլոր հարցերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կմաղթեր ՌԴ-ն ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հակամարտության կողմերին Վիեննայում վաղվա հանդիպմանը։ «Բոլոր մաղթանքները, այստեղ հարցն այնքան մաղթանքները չեն, որքան անմիջականորեն վերլուծությունը... Իրավիճակի ողջ վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ընթացքում»,- նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ հայտարարվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր