00:00:00

Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Փաստ»

14:03, 28 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: Նշենք, որ Մ. Գրիգորյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին երկու ավտոտնակ, բնակարան և հողամաս: Ի տարբերություն պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ տարեկան հայտարարագրում անշարժ և շարժական գույք չկա: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է շուրջ 79 946 559 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է շուրջ 82 474 835 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարում նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 96 398 513 ՀՀ դրամ: Նշված եկամտից 73 247 528 ՀՀ դրամը, 7 163 929 ՀՀ դրամը, 1 410 785 ՀՀ դրամը և 12 576 160 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Նշված եկամտից շուրջ 2 000 111 ՀՀ դրամը շահաբաժին է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր