00:00:00

Հակասահմանադրական դրույթ. Վահե Գրիգորյանը կառաջադրվի՞ ՍԴ դատավորի թեկնածու. «Ժողովուրդ»

13:46, 28 մարտ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել քննարկելու Կառավարության հեղինակած ԱԺ կանոնակարգ և ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Այս նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե նոր թեկնածու, ինչպես նշված է այժմ: Եվ լայն շրջանակներ եզրակացնում էին, թե այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին: Սակայն երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ բուռն արձագանքեց այդ փոփոխությանը, որ օրենքում ամրագրվի «նոր թեկնածու» արտահայտությունը: Չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբաններից շատերը պնդում են՝ ապրիլի մեկից, միևնույն է, այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է, և Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր