00:00:00

Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց. «168 ժամ»

13:40, 28 մարտ 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում: Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել: Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ: Մեր հավաստի տվյալներով՝ Զ. Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիև բանակցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ: ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաև մարտի 28-ին» Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր