00:00:00

Տիգրան Վիրաբյանը հատուկ մրցանակի է արժանացել

03:04, 28 մարտ 2019 Մշակույթ

Երեւանի փոխքաղապետ Տիգրան Վիրաբյանը, ով մինչ այս պաշտոնին նշանակվելը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն էր արժանացել է մրցանակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիրաբյանը։ «Քիչ առաջ տեղեկացա, որ որպես «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրոդյուսեր արժանացել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի: Մրցանակն արդեն դեպի Գյումրու թատրոն ճանապարհին է: Այո, սա իմ՝ որպես պրոդյուսերի մրցանակը չէ, սա Գյումրու Դրամատիկական թատրոնի և բոլոր այն անհատների հաղթանակն է, ովքեր հավատացին, վստահեցին ու միացան: Գաղափար, որը միս ու արյուն ստացավ ու հասավ հանդիսատեսի սրտին ու մտքին: Եվս մեկ անգամ շնորհակալություն այն անհատներին, ովքեր ստեղծեցին «Հարասանիք թիկունքում» պատմությունը: Պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, Ռեժիսոր՝ Լյուդվիգ Հարությունյան, Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, Կոմպոզիտոր՝ Հայկո: Անսահման մեծ շնորհակալություն դերասանական հզոր կազմին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր