00:00:00

Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի»-ի աճուրդի գործով. «Ժողովուրդ»

13:20, 27 մարտ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, և իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։ Հիշեցնենք՝ դեռևս 2009 թվականին, երբ քաղաքական նպատակներով պայմանավորված Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից և ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, և մինչև վճռի ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին: Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը և մինչ օրս տնօրինում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր