Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Հայտնի չէ՝ կոնկրետ երբ, բայց առաջիկայում գործը կուղարկվի դատարան, և կսկսվի գործի դատաքննության փուլը։ Սակայն ակնհայտ է, որ դատական այս գործընթացը լինելու է երկրում զարգացող խոշոր իրադարձություններից մեկը։ Առհասարակ «միակ տղամարդու» շուրջ ծավալվող իրադարձությունները հետաքրքական են այն առումով, որ Քոչարյանը շարքային մահկանացու չէ։
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո նրա փոքրաթիվ թիմակիցները հայտարարեցին, թե վերջինս ենթարկվում է քաղաքական հետապնդման, հետագայում այս թեզը կարծես թե սկսեց իր տեղը զիջել քոչարյանականների կողմից առաջ քաշվող կեղծ օրակարգով։ Զավեշտն հասավ նրան, որ Ազատության հրապարակում հավաքվեցին Քոչարյանի թիմակիցները խոսելով մեկ բանի մասին, որը բացարձակ գոյություն չունի։ Խոսքն այն մասին է, որ գործող իշխանությունները պատրաստվում են հող հանձնել։ Հանուն արդարության նշենք, որ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով ուզում է լինի պետության գլուխ պատրաստ լինի գնալ նման քայլի։ Հետեւաբար խոսել Փաշինյանի նման մտադրության մասին առնվազն ծիծաղելի է։
Կալանավայրում գտնվող Քոչարյանի թիմակիցները հետագայում դիրքավորվեցին սոցիալական ցանցերում եւ որոշ ԶԼՄ-ներում, փորձելով ցույց տալ, թե երկրում իրավիճակ չի փոխվել։ Օրեր առաջ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ կրճատման ենթակա նախարարությունների աշխատակիցները իրենց համար նոր աշխատանք են գտել. նրանք տարբեր ֆեյքերի տակ զբաղվում են սոցիալական ցանցերում իշխանությունների քննադատությամբ, նման բովանդակությամբ հոդվածներ հավանելով և տարածելով՝ դրա համար վարձատրվելով Քոչարյանի միջոցներից: Այս հրապարակմանը հաջորդեց մեկ այլ տեղեկություն համաձայն, որի քոչարյանական թիմն իր քաղաքական հետագա պլաններին պատրաստվելու համար ակտիվ սկսել է հասարակական կազմակերպություններ բացել Հայաստանի տարբեր քաղաքներում: Նույն տեղեկությունների համաձայն Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանն անձամբ է հանդիպել տարբեր մարդկանց հետ, ում հանձնարարվել է հասարակական կազմակերպություններ բացել: Ավելին, ըստ այդ աղբյուրների՝ այս թևից որոշակի դրամական միջոցներ են տրամադրվում այդ ՀԿ-ների համար: Գումարի չափը որոշվում է նրանով, թե ամեն ՀԿ բացողը քանի մարդ կարող է ներգրավել իր հասարակական կազմակերպությունում: Թվերը տատանվում են ամսական 1.000-3.000 ԱՄՆ դոլարի շրջանակներում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն ձեռքերը ծալած չի նստում նաեւ Քոչարյանի մյուս որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Վերջինս էլ փորձում է օգտագործել իր «գողական» կապերը, իրենց շարքերը համալրելով այն մարդկանցով, ովքեր դժգոհ են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։
Քոչարյանական թիմի ակտիվացումը դժվար, թե հաջողություն ունենա։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը որքան էլ տարօրինակ թվա մենակ չէ։
Նախագահներ ու վարչապետեր կալանավորվել ու կալանավորվում են նաև այլ երկրներում, ընդհուպ՝ ամենազարգացած հանրույթներում և դրանից հետո ոչ մի պետություն չի անհետացել քարտեզի վրայից: Բնական է, որ Հայաստանն էլ չի ոչնչանալու Քոչարյանի բացակայությամբ։ Ինչպես ասում են՝ մի կերպ կդիմանանք:
Irakanum.am