00:00:00

ԵԽ մարդու իրավունքների տնօրինության ղեկավարն արժևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը

22:15, 25 մարտ 2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Կողմերը անդրադարձել են նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումներին, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին: Քրիստոֆ Պուարելը արժեքավոր է համարել մարդու իրավունքների պաշտպանի փորձը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների տնօրենին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր