00:00:00

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

20:09, 25 մարտ 2019

Մարտի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժովների նախագահներ Ժաննա Գալսյանը, Արամ Գրիգորյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են նախագծերի վերաբերյալ հանձնաժողովային քննարկումների արդյունքները և տվել համապատասխան պարզաբանումներ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱԺ հերթական նիստի քննարկման համար պատրաստ թվով 10 օրինագծերի ցանկը և համապատասխան հանձնարարականներ տվել մարտի 27-ին ժամը 11:00-ին տեղի ունենալիք հերթական նիստի նախապատրաստման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր