00:00:00

Տիգրան Ավինյանը զինված ուժերի օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

18:59, 25 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, գործուն մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման շրջանակում ՀՀ որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային դրույթներն ու սկզբունքները: Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել նաև ՀՀ տնտեսության առկա վիճակին, մրցակցային առավելություններին և զարգացման առաջնահերթություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր