00:00:00

Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով դատարանը գրավ է կիրառել. մեղադրյալն ազատվել է արգելանքից

22:01, 23 մարտ 2019

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրվող անձի նկատմամբ՝ որպես գրավի չափ սահմանելով 1,5 մլն դրամը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Սասուն Ռաֆայելյանից։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել «Լա սկալա» գիշերային ակումբում մարտի 19-ին տեղի ունեցած միջադեպի գործով, որի ժամանակ երկու անձ որովայնի եւ աջ գոտկային շրջանում ստացել են կտրած-ծակած վնասվածքներ՝ թույլ արնահոսող վերքի ձեւով։ Գրավն արդեն մուծվել է, եւ մեղադրյալն ազատ արձակվել արգելանքից։ Լուսանկարում՝ փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր