00:00:00

«Նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և «գլխառադ» արել ճանապարհի կառուցումը. «Փաստ»

13:55, 23 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար և մեծ գումարներ պահանջող գործընթաց է: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների և շինաշխատանքներն իրականացնողների՝ ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին և նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաև գումարային հատկացումներ: Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հազարավոր ասֆալտային ճաքեր և փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր