00:00:00

ԱԺ-ում ամեն ինչ «հալած յուղի» նման չէ. Լարված հարաբերություններ Ռուբինյանի և Եղոյանի միջև. «Փաստ»

13:43, 23 մարտ 2019 Մամուլ

Փաստ» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այսպես ասած, վերապահումներ ունեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար բավականին լարված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերությունները: Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատկացվեց եվրաինտեգրացիայի հանձնաժողովին, և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլևս չունի, այդուհանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպական օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ, Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին, չնայած Գերմանիայում օրակարգի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին: Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե՞ ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել, այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր