00:00:00

Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի 200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի վրա. «Ժամանակ»

13:36, 23 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել և դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար: Սակայն նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաև շահավետ չի լինի ներդրողի համար: Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առումով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը և այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր