00:00:00

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին. «Հրապարակ»

13:14, 23 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։ «Այո, կային և՛ շակալ, և՛ աղվեսներ, մի հատվածում նաև բներ կային»: Օձերի՞։ «Չէ, շակալների ու աղվեսների, ձորից էին նրանք, ենթադրում եմ, բարձրանում, ուտելիքի հետևից էին գալիս»: Երբ տնօրեն էիք, ովքե՞ր էին ապրում ամառանոցում: «Երբ ես գնացի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն պատրաստվում էր դուրս գալ այնտեղից. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանենք էին, հետո օգոստոսին եկավ Արթուր Վանեցյանը»: Շփում կա՞ր նրանց միջև: «Իհարկե` ոչ։ Ի դեպ, եթե անկեղծորեն ասեմ` վեց ամիս լինելով տնօրեն, ես ոչ մի անգամ գոնե պատահական չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին»: Որ հանդիպեիք, կբարևեի՞ք։ «Այո, կարծում եմ` այո»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր