00:00:00

«Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ փոխնախագահը՝ պարգևատրումներից զրկվելու մասին. «Ժամանակ»

10:03, 23 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար։ Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով։ «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի»,- բառացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատավարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր