00:00:00

ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

23:05, 22 մարտ 2019 Ֆոտոշարք

Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թմրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ակաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Չափացանց կարևոր ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, ինչի շնորհիվ հայտնաբերվում են հետախուզվողներ, իսկ անցած տարի նաև հետախուզվողը Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանձնվեց Հայաստան: Մուհամմադ ԱլԶաաբին շնորհակալույթուն հայտնեց ջերմ ընդունելության համար և համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեց: Մատնանշվեցին իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, խոսվեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին; Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30