00:00:00

Աջակցություն. Մարտի 1-ի տուժածներին չեն փոխհատուցի. «Հրապարակ»

13:28, 22 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. « «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, երեկ պետք է արդարադատության նախարարության տված եզրակացությամբ ներկայացվեր կառավարության օրակարգ: Լուրեր կային, որ նախարարությունը բացասական կարծիք է տալու, սակայն երեկ այն չներկայացվեց կառավարության նիստին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեզ ասաց․ «Հեղինակներն են հետ կանչել, որ խմբագրեն նախագիծը՝ մեր կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ»։ Նշեց, որ այն կլինի աջակցության մասին օրենք, ոչ թե փոխհատուցման, քանի որ «ԱԺ-ն լիազորված չէ գործադիր իշխանությանը նման լիազորություն տալու, գործադիր իշխանությունը լիազորված չէ մտնել դատական իշխանության տիրույթ»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր