00:00:00

Գազի գինը մայիսից կբարձրանա՞. «Փաստ»

13:05, 22 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը: Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթացքում են: «Փաստի» տեղեկություններով, գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչև մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել և հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել: Ըստ նույն տեղեկությունների, գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաև առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն և ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել: Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչև ԱԺ ամառային արձակուրդը, և այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր