00:00:00

Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ. Արայիկ Հարությունյան

16:23, 21 մարտ 2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է համարում ՀՀ նորանկախ պատմության մեջ: Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու որոշմանը: «Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, անկախության տոնից հետո երկրորդ հիշարժան օրն է լինելու մեր նորանկախ պատմության ընթացում, և մենք դա արձանագրում ենք, միևնույն ժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը: Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե տարիներ անց որևէ կառավարություն կտեսնի, կցանկանա, նոր կֆիքսի»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այդ օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23-ի հետ, երբ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրվել է այդ օրը, որպեսզի լինի հանգստյան օր և լրացուցիչ հանգստյան օրվա կարիք չլինի: «Հիմնական իրադարձությունները տեղի էին ունեցել ապրիլի վերջին, դրա համար է ընտրվել ապրիլի վերջին շաբաթ օրը»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր