00:00:00

Հարցը պետք է լայն հանրային քննարկում անցնի. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին

15:09, 21 մարտ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերը, հատկապես Ամանորին հաջորդող օրերը կրճատելու հետ կապված հարցը պետք է դրվի հասարակական լայն քննարկման: Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ գաղափարը բավականին հին է, կարծում եմ, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդտեղ խնդիր ունենք: Սա մի հարց է, որ պետք է լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր