00:00:00

ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից

14:45, 21 մարտ 2019

Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ եւ 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի եւ անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի երեք խորհրդարանական ուժերը: Հայտարարությունում, նաեւ ասվում է. «1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցը եղել եւ շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ: Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները եւ առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը եւ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու եւ անհարկի շահարկումներ են: Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝ պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը եւ ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը, կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները եւ արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից: 1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն 2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն 3. ՀՅԴ Արցախի ԿԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր