00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ

11:35, 21 մարտ 2019

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն եւ ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ եւ ընկալվում իբրեւ բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին: Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների եւ հաջողությունների տարի: Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն եւ հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր