00:00:00

«Փաստ». 2 մեքենա, այգետնակ եւ մոտ 42 հազար դրամ. սոցապ փոխնախարարի ունեցվածքը

13:42, 21 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողովին է ներկայացրել 2019թ. պաշ­տոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաեւ Range Rover Vogue 4.2 եւ Renault Clio 1.4 մակնի­շի ավտոմեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտո­նին է նշանակվել 2019թ. փետրվարին: Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխա­տել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այ­նուհետ վերապատրաստման եւ զար­գացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է եւ ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆի­նանսական հոսքերի կառավարման եւ առեւտրային գործառնությունների փոր­ձագետ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր