00:00:00

Ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը շարունակում է հացադուլը

19:04, 20 մարտ 2019

Ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը երրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։ Նրա խոսքով՝ Հայկ Թորոսյանի առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բոլոր բժշկական հետազոտություններն արվում են, և քրեակատարողական հիմնարկի սոցիալհոգեբանները պարբերաբար բացատրական աշխատանքներ են տանում դատապարտյալի հետ։ Հիշեցնենք որ, ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը 2013 թվականին ուղեղի սուր կաթված է ստացել եւ այժմ ունի հաշմանդամության կարգ։ Հայկ Թորոսյանը հացադուլ է հայտարարել մարտի 18–ից և պահանջում է «Արմավիր» ՔԿՀ–ից իրեն տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ, որտեղ իր առողջական վիճակի համար ավելի բարենպաստ պայմաններ են, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներ չեն պահվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր