00:00:00

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

16:20, 20 մարտ 2019

Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել ԱՀԿ փորձագիտական առաքելությունը: Փորձագետների հետ հանդիպել են առողջապահության նախարարի տեղակալներ  Լենա Նանուշյանը և  Արսեն Դավթյանը: Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը, որ գնահատելու են առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման ու զարգացման համակարգը և հավելել, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն ցուցաբերել առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը: Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման առկա իրավիճակը, բժշկական և բուժքույրական կադրերի հետբուհական կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ներկա կարգավորումները, հավաստագրման նոր համակարգը: 5-օրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են բժշկական կրթական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաև մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները: ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նախատեսում է իրականացնել մարզային այցեր` գնահատելու կադրերի համալրման խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր