00:00:00

Տիգրան Ավինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչը քննարկել են ընթացիկ համագործակցությունը

20:10, 19 մարտ 2019

Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լիոնել Ռապային: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցի հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանը և ԵՆԲ վարկային միջոցներով էներգետիկ, ճանապարհային և ոռոգման ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակադրված է նոր ազդակ տալ վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ առավելագույնս հասնելով նրան, որ դրանք կյանքի կոչվեն նախապես պլանավորած ժամկետներում: Հյուրի խնդրանքով Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին: Զրուցակիցները պայմանավորվել են ուսումնասիրել կրթության և առողջապահության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր