00:00:00

«Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերը ահազանգել է ոստիկանություն. անհայտ անձինք մտել են ընկերության գրասենյակ ու դուրս չեն եկել

17:11, 19 մարտ 2019

Մոտ մեկ ժամ է՝ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» շինանյութի եւ գործիքների առուվաճառքով զբաղվող խանութում են: Այս շենքում է տեղակայված նաեւ «Սեքյուրիթի Դրիմի» գրասենյակը: Խանութի դռներն այս պահին կողպված են, մարդկանց ելումուտը՝ արգելված, առեւտուր նույնպես չի իրականացվում, ոչ էլ աշխատակիցներին են ներս թողնում: Aravot.am-ին հասած տեղեկություններով, խնդիրը «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերի հետ է կապված, եւ այս պահին, «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերից մեկն, ըստ մեր աղբյուրների, շինանյութի խանութում է գտնվում: Խանութում նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հարվածներ է ստացել նաեւ «Թուլս թաուն»-ի փաստաբան Արամ Ղլեչյանը: Ոստիկանությունն այս պահին էլ ներսում ինչ-որ գործողություններ է կատարում: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, որ Արաբկիրի ոստիկանները նշյալ հասցեում այս պահին գործողություններ են կատարում: Հայտնեցին նաեւ, որ ահազանգը եղել է «Սեքյուրիթի Դրիմի» գրասենյակից: Ահազանգի հեղինակը՝ ընկերության սեփականատերը հայտնել է, որ անհայտ անձինք մտել են իրենց գրասենյակ եւ դուրս չեն գալիս, ոստիկանությունն էլ ահազանգը ստուգում է:   Ամբողջական հոդվածը՝ այստեղ    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր