00:00:00

Դեսպան Սմբատյանը Գերմանիայի ՊՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ- գերմանական ռազմական գործակցության հարցեր

16:53, 19 մարտ 2019

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Հարությունյանին մարտի 18-ին  ընդունել է  ԳԴՀ պաշտպանության նախարարության պետքարտուղար, ՔԴՄ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար դր. Պետեր Թաուբերը (Peter Tauber)։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական ռազմական գործակցության մի շարք հարցեր, այդ թվում` ռազմական կրթության, ռազմական բժշկության բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել է խաղաղապահության ոլորտում ձևավորված կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը։ Կողմերն անդրադարձ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանից հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խմբի գործունեությանը Սիրիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր