00:00:00

«MoTV»-ից հերքում են կապը Քոչարյանի հետ

15:39, 19 մարտ 2019

ՕԵԿ-ին պատկանող նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը վերանվանվել է «MoTV» որեւէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում հայտարարեց վերափոխված հեռուստաընկերության պատասխանատու Կարեն Սարգսյանը։ «MoTV» հեռուտաընկերությունը ոչ մի առնչություն Ռոբերտ Քոչարյանի հետ, կապ չունի քաղաքական վայրիվերումների հետ, մենք երիտասարդկան ալիք ենք» ,- ասաց հեռուստաընկերության պատասխանատուն։ Թե ինչպես եւ ի՞նչ միջոցներով է գնվել Հ3 հեռուստաընկերությունը, ովքեր են ֆինանսավորողները երիտասարդական ալիքի գործունեությունը սկսելու համար կներկայացնենք առաջիկայում։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ  Քոչարյանի թիմակիցները, նրա որդիներ՝ Լեւոնի եւ Սեդրակի միջոցով արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել գնելու նաեւ ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր