00:00:00

Պայթեցման պատճառով Թումանյան քաղաքից մինչեւ «Սանահին» կայարան ճանապարհը փակ է լինելու երթեւեկության համար

11:45, 19 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչեւ «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր