00:00:00

Խորհրդավոր հեռախոսազրույց. Ինչ մտավախություն ունի ռուսական կողմը. «168 ժամ

13:54, 19 մարտ 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին. «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրությունում: Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը և հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու և ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել: Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-որ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր