00:00:00

Շեղշե լյա ֆամ. Ինչ է անում Իվան քաղաքապետարանում. «Հրապարակ»

13:28, 19 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիև՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։ Բայց եթե ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս «առաջին տիկնանց» հավակնություններն ու գործառույթները։ Ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Արարատ Միրզոյանի կինը։ Երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ ազգությամբ չեխ, համեստ ու առաջին հայացքից պասիվ Իվան։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հայկի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն, հավանաբար, հասկացրին, որ դա գեղեցիկ չէ, և նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո։ Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաև շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր