00:00:00

Արմավիր ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալը անժամկետ հացադուլ է հայտարարել

20:52, 18 մարտ 2019

«Արմավիր» ՔԿՀ-ում  անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։ Դատապարտյալը պահանջում է իրեն «Արմավիր» ՔԿՀ–ից տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ, որտեղ կան իր առողջության պահպանման համար առավել բարենպաստ պայմաններ։ Նշենք, որ Հայկ Թորոսյանը 2013 թվականին ուղեղի սուր կաթված է ստացել եւ այժմ ունի հաշմանդամության կարգ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր