00:00:00

Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ

20:41, 18 մարտ 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ: «Առաջին կանգառը «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի Սևանի մասնաճյուղում էր, որտեղ նախարարը մասնակցել է համակարգչային շերտագրության ծառայության բացման արարողությանը: «Կարևոր է, որ մարզային բժշկությունը նույնպես բարձրանա այն մակարդակի, որն անրհաժեշտ է մեր բնակչությանը»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ բոլոր նոր կառուցվող մարզային հիվանդանոցները պետք է ունենան համապատասխան հագեցվածություն: Այնուհետև նախարարն ուղևորվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ վերաբացվել է հիմնանորոգված պոլիկլինիկան: Շրջելով տարածքում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է բժշկական հաստատության պատրաստվածությանը: Ողջունելով անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ նման պայմանները, հագեցվածությունը և վերապատրաստված բժշկական կադրերը երաշխիք են` որակյալ բուժօգնություն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր