00:00:00

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

18:57, 18 մարտ 2019

Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ֆիննախի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես` քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա ծրագրերի իրականացման ոլորտները: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են, և կառավարության ծրագրում սահմանված ուղենիշերն ու առաջնահերթությունները թույլ են տալիս ակնկալել առավել բարձր արդյունքներ: ԱԶԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկի հետ փոխգործակցությունը նպատակային ծրագրերի և փորձի փոխանակման շրջանակներում կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կարողությունների զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր