Նախագծի մասնակիցները թելադրությունը գրելու են տարբեր հարթակներում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երեւանի մշակույթի պետական քոլեջում, «Բյուրոկրատ» խանութում, LOFT Ինքնազարգացման եւ հանգստի կենտրոնում, Դիլիջանի համայնքային կենտրոնում, Շիրակի պետական համալսարանում:
Տեքստը թելադրելու են հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանը, Եգոր Գլումովը, Էրիկ Անթառանյանը, ՌՀՍՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, այլ հայտնի անձինք: