00:00:00

Ովքեր են «հերթում». Պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում. «Փաստ»

14:05, 16 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: Ըստ տեղեկության, «առաջնահերթությունը», բնականաբար, տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ, ՀՀԿ իշխանության ժամանակ երկար տարիներ աշխատած աշխատակիցներին, երկրորդ «հերթում» իշխանափոխությունից առաջ տարբեր օղակներում աշխատած ՀՅԴ ներկայացուցիչներն են: Այստեղ առկա է նաև հարցի մյուս կողմը. ըստ մեր աղբյուրի, նպատակ է դրված հնարավորինս շատ ազատվել նշված կատեգորիայի մարդկանցից, այսինքն՝ նախատեսվածից դեռ մի բան էլ շատ մարդ կրճատել, որպեսզի հնարավոր լինի պետական համակարգ բերել ՔՊ-ի ներկայացուցիչներին՝ այդ օղակներում ևս ամրապնդելու ՔՊ ազդեցությունը, ինչպես նաև բավարարելու այն ՔՊ-ականների ակնկալիքները, որոնք դեռ պաշտոն չեն ստացել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր