00:00:00

«Ոտքի ենք կանգնելու». Կրթության ազգային ինստիտուտի կարգավիճակը՝ օդից կախված. «Հրապարակ»

13:46, 16 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները: Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաև այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որևէ բան պահպանել «նախկիններից»։ ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝  2016-ին ևս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերադառնում»: Փաստորեն, նախարարական նախասիրություններով են քննությունները որոշվում։ «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին` ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել` ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձևավորում աշակերտի մոտ»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր