00:00:00

«Դա լա՞վ է, թե՞ վատ». Համլետ Ղուշչյանը՝ Հանրայինի նախագահի հավակնորդ. «Հրապարակ»

13:27, 16 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ Հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն «Ա1+»-ի խմբագիր Մեսրոպ Մովսեսյանը, Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հանրայինի մեկնաբան Արթուր Բախտամյանը, «Հայլուրի» նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր